Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն համաձայնության է եկել Կարիբյան ավազանի կղզի-պետության՝ Դոմինիկայի հետ, որպեսզի որոշ փախստականների վերաբնակեցնի այնտեղ։ Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտը համաձայնագիրն անվանել է համագործակցության հիմնական ոլորտներից մեկը, առավել ևս, որ կղզու բնակիչների համար սահմանափակվել է Միացյալ Նահանգներ մտնելու գործընթացը:

Սկերիտը չի նշել, թե երբ ամերիկացիները կսկսեն ապաստան խնդրողներին ուղարկել Դոմինիկա: Միայն ընդգծել է, որ կղզին չի ընդունի քրեական անցյալ ունեցող մարդկանց:«Մենք ուշադիր քննարկել ենք բռնության հակված անձանց կամ Դոմինիկայի անվտանգությանը սպառնացող անձանց մուտքը կանխելու անհրաժեշտությունը», - ասել Է Դոմինիկայի վարչապետը։

Գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թոմսոն Ֆոնտեյնը նշել է, որ շատ բնակիչներ մտահոգված են, թե արդյոք 72 000 բնակչություն ունեցող պետությունը բավարար ռեսուրսներ կունենա ապաստան խնդրողներին տեղավորելու համար։

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն արդեն նմանատիպ համաձայնագրեր է կնքել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բելիզը և Պարագվայը: Վաշինգտոնը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, շարունակում է ճնշում գործադրել Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների վրա՝ ապաստան խնդրողներին ընդունելու հարցում:

772