Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կարակասը և Վաշինգտոնը համաձայնության են եկել մինչև 2 միլիարդ դոլարի վենեսուելական նավթ ԱՄՆ արտահանելու վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ի իր էջում:
«Ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները 30-50 միլիոն բարել բարձրորակ, պատժամիջոցների ենթարկված նավթ կփոխանցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս նավթը կվաճառվի իր շուկայական գնով, և այդ գումարը կվերահսկվի իմ կողմից՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, որպեսզի ապահովվի դրա օգտագործումը Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին։ Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը»,- գրել է Թրամփը։
Reuters-ը հաղորդում է, որ համաձայնագիրը հստակ նշան է այն բանի, որ Վենեսուելայի կառավարությունը արձագանքում է Դոնալդ Թրամփի պահանջին՝ բացվել ամերիկյան նավթային ընկերությունների առջև, հակառակ դեպքում կբախվի հետագա ռազմական միջամտության։