Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հետ զրույցում բացառել է Գրենլանդիայում ԱՄՆ ռազմական գործողության հնարավորությունը։

«Ես հեռախոսով խոսել եմ պետքարտուղարի՝ ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի հետ, որը հաստատել է, որ սա ԱՄՆ-ի ընտրած ուղին չէ»,- ասել է Բարոն France Inter ռադիոկայանի եթերում։

Նրա խոսքով՝ Ռուբիոն «բացառել է այն հնարավորությունը, որ Վենեսուելայում տեղի ունեցածը կարող է կատարվել նաև Գրենլանդիայում»։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կարծիք է հայտնել, որ «ՆԱՏՕ-ի մեկ երկրի կողմից մյուսի վրա հարձակումը անիմաստ կլինի։ Դա կհակասի ԱՄՆ շահերին»,- հավելել է դիվանագետը։

509