«Մարիներ» լցանավի կալանավորումը միջազգային ծովային իրավունքի խախտում է․ ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Մարիներ» լցանավի կալանավորումը, ինչպես նաև «անձնակազմի գերեվարումը» միջազգային ծովային իրավունքի և նավարկության ազատության սկզբունքների և նորմերի «կոպիտ խախտում» է։
Այս գործողությունների հետևանքով նավի անձնակազմի կյանքն ու առողջությունը վտանգի տակ են դրվել, հայտարարել է նախարարությունը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը անձնակազմի անդամների դեմ դատական հայց ներկայացնելու սպառնալիքները կտրականապես անընդունելի է համարել և դրանց պատրվակները անվանել է աբսուրդային։ Նախարարությունը կոչ է արել ԱՄՆ-ին պահպանել միջազգային ծովային կանոնակարգերը և դադարեցնել լցանավի դեմ անօրինական գործողությունները։
08 Հունվար, 2026 17:23
527