ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ Nissan-ը գլորվել է ձորակը և արգելափակվել ձնակույտում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 8-ին, ժամը 18:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել է ձորակը և արգելափակվել ձնակույտում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։
Շտապօգնության աշխատակիցները վարորդին և ուղևորին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։
08 Հունվար, 2026 21:54
988
1 օրում՝ 15 ՃՏՊ և 19 տուժած
10 Հուլիս, 2026 16:52
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
05 Հուլիս, 2026 11:11
ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ
26 Հունիս, 2026 21:00
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
13 Ապրիլ, 2026 19:21
Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
28 Փետրվար, 2026 12:27
Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով բшխվել են «Mitsubishi»-ին, «Mercedes»-ը և «Լադա»-ն․ կա 3 վիրшվոր
05 Հունվար, 2026 21:09
Վթար՝ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին․ կան վիրավnրներ
04 Ապրիլ, 2026 19:50
Կոտայքի մարզում «Hyundai»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտին և հայտնվել դաշտում
10 Հունվար, 2026 19:30
Վթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 4 անձ հոսպիտալացվել է
20 Դեկտեմբեր, 2025 10:11