Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական Միությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից չորս հայ գերիների ազատ արձակմանը և նրանց Հայաստան տեղափոխմանը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող չորս հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»,- գրել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիփերը X սոցիալական մեդիա հարթակում։

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ։

«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայերի այսօրվա ազատ արձակումը, ինչպես նաև այլ դրական քայլեր, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկում են համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ»,- գրել է Գրոնոն X սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ։

446