Կեղծ խաղարկություններ՝ բանկերի անունից. Կիբեռոստիկանության հորդորը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ կիբեռոստիկանությունից տեղեկացնում են, որ սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։
«Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։
Կրկին հորդորում ենք.
- չմասնակցել նմանատիպ խաղարկություններին,
- չանցնել կասկածելի հղումներով,
- չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում»,-
ասված է հաղորդագրությունում:
16 Հունվար, 2026 20:33
539
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13 Մայիս, 2026 20:09
Աղքատությունը «վերացնող» ընտրակեղծարար թույլիկները․ Արսեն Թորոսյան
01 Մայիս, 2026 10:24
Տարածվող տեղեկությունը կեղծ է․ վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի լուրի մասին
24 Ապրիլ, 2026 13:19
Փոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներին
01 Հունվար, 2026 17:18
Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. ՆԳՆ
22 Նոյեմբեր, 2025 19:10
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ
19 Սեպտեմբեր, 2025 12:14