Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք տվեցինք եւս մեկ տարի ժամկետ՝ քաղաքացիներին տալով հնարավորություն, որպեսզի իրենք կարողանան հաշվառել այն ինքնակամ կառույցները, որոնք արտացոլված են 2021 թվականին ՀՀ օդային լուսանկարում։ Այս մասին 2025 թվականի աշխատանքների ամփոփման ասուլիսում ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Սա նշանակում է, որ քաղաքացիները, որոնք ունեն այդիպիսի ինքնակամ շինություններ՝ իրենք ստացան եւս մեկ հնարավորություն, որպեսզի կարողանան չափագրել այդ ինքնակամ շինությունը, չափագրողի կողմից մուտքագրել էլեկտրոնային համակարգ եւ այնուհետեւ հաստատումը ստանալուց հետո իրենց անշարժ գույքը համարել հաշվառված եւ այնուհետեւ ստանալ հնարավորություն դիմելու համայնքին՝ տվյալ ապօրինի շինության օրինականացման հարցը քննարկելու»,- նշեց նա։
Թովմասյանը շեշտեց՝ կարեւոր է, որ քաղաքացիները չսպասեն ու այդ պրոցեսը սկսեն հենց հունվարի 20-ից եւ չթողնեն տարեվերջին.
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հիշեցրեց՝ հաշվառումը չի համարվում շինության օրինականացում, դա պրոցեսի սկիզբն է, եւ շինությունը կօրինականացվի, եթե այն կբավարարի քաղաքաշինական բոլոր պահանջներին։