Վալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազություն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանն ու կինն այսօր հրավիրվել են դատախազություն։ Այդ մասին տեղեկացանք «Ազդարար»-ից։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ նախկին ոստինակապետ Վալերիյ Օսիպյանին եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանին պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր: Նրանց ծանուցագիր է ուղարկվել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու համար:
19 Հունվար, 2026 14:19
358