Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իտալացի նորաձևության դիզայներ, Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին մահացել է Հռոմի իր տանը, հունվարի 19-ին հայտնել է Corriere della Sera-ն։ Նա 93 տարեկան էր։

Վալենտինո Գարավանին Ջանկառլո Ջամետտիի հետ 1960 թվականին հիմնադրել է իր անունը կրող նորաձևության տունը։ Տունը արագորեն հաջողությունների է հասել և համագործակցել հոլիվուդյան աստղերի հետ։

1998 թվականին հիմնադիրները վաճառել են իրենց նորաձևության տունը HdP խմբին, որն էլ իր հերթին այն վաճառել է Marzotto խմբին 2002 թվականին։

Վալենտինոն նորաձևության տան գեղարվեստական ​​​​ղեկավարն էր մինչև 2007 թվականը։

337