Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը ներդրումային տեսանկյունից աստիճանաբար դառնում է ավելի հետաքրքիր երկիր, և դրա օրինակներից մեկը Firebird խոշոր ներդրումային ծրագիրն է, որը ներկայում իրականացվում է Հայաստանում։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ Firebird ծրագիրը տարածաշրջանում աննախադեպ է և համարվում է խոշոր ներդրումային նախաձեռնություն։ «Տարածաշրջանում նման ծրագիր չկա, և սա շատ կարևոր ազդակ է, որ Հայաստանը կարող է դառնալ խոշոր ներդրումների ուղղություն»,– ընդգծել է նա։

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը բացվում է աշխարհի առաջ, սակայն ներդրումները չեն գալիս ակնթարթորեն։ Նրա խոսքով՝ ներդրումային գործընթացը ժամանակ է պահանջում, սակայն արդեն իսկ նկատվում է աճող հետաքրքրություն, այցեր և ակտիվ քննարկումներ։

«Այս համատեքստում հարկային քաղաքականության հայեցակարգը նույնպես չափազանց կարևոր է։ Մենք պետք է մեր հարկային քաղաքականությամբ ստեղծենք այնպիսի միջավայր, որը թույլ կտա ճիշտ սպասարկել առկա և աճող ներդրումային հետաքրքրությունը»,– ասել է ֆինանսների նախարարը։

876