Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանք է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին՝ խոսելով նախկինում գոյություն ունեցած քաղաքական ու վարչական բարքերի մասին։
Վարչապետի խոսքով՝ նախկինում եղել են դեպքեր, երբ «ծրարով փողեր են ստացվել ղեկավարներից», իսկ «ճամպրուկներով գումար է մտել կառավարություն կամ նախագահի աշխատակազմ»։ Նա նշել է, որ եղել են իրավիճակներ, երբ պաշտոնյաները ծրարով գումար են ստացել։
Փաշինյանը հավելել է, որ որոշ շրջանակներ սովոր են եղել, երբ օլիգարխները «դռները քացով բացելով» մտնում էին պետական պաշտոնյաների մոտ․ «Սովորել եք, որ օլիգարխները դռները քացով տալով մտնեն պաշտոնյաների մոտ, ոտերները կջարդենք, հլը թող մեկը պատշաճ հարգանքով չմոտենա յուրաքանչյուր պետական օրգանի կամ պետական ինստիտուտի, ոտերները կջարդենք»։