Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կորեայի Հանրապետությունը դարձել է «աշխարհում առաջին երկիրը, որն ընդունել է արհեստական ​​բանականության (ԱԲ) անվտանգ օգտագործումը կարգավորող համապարփակ օրենք»՝ ըստ Yonhap լրատվական գործակալության։

Սա «Արհեստական ​​բանականության զարգացման և վստահության հիմքի մասին հիմնարար օրենքն» է։ Այն ընդգծում է, որ սա աշխարհի առաջին «համապարփակ օրենքն» է, այլ ոչ թե տարբեր կանոնակարգերից կանոնների հավաքածու։

Փաստաթուղթը սահմանում է տեխնոլոգիական ընկերություններին գեներատիվ ԱԲ արտադրանքի իրավական շրջանակը և պահանջները, որոնք պետք է պահպանվեն, ինչպես նաև դրանք խախտելու համար նախատեսված պատժամիջոցները։

Մասնավորապես, գեներատիվ մոդելների կողմից ստեղծված բովանդակությունը պետք է նշվի ջրանիշով։ 

416