Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզի Շատին բնակավայրով անցնող Սատնաղբյուր d=273մմ-ոց մայր ջրատարի վրա առկա կարգավորման փականներն բնակիչների կողմից մինչ օրս պահվում են փակ վիճակում։ Ըմբոստանալով ընկերության աշխատակիցների դեմ, բնակիչներն արգելում են փականի բացման/փակման աշխատանքներ իրականացնել։

 

Վերոնշյալով պայմանավորված հունվարից մինչ մարտի 1-ը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում  հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

249