«Արարատ-Արմենիան» հաղթել է լիտվական ակումբին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» ստուգողական խաղում պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվով։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի կազմում աչքի են ընկել Վահրամ Մախսուդյանը և Արայիկ Էլոյանը։
Մինչև փետրվարի 19-ը տևող հավաքի ընթացքում երևանյան ակումբը կանցկացնի ևս երեք ստուգողական հանդիպում՝ դանիական ՀԻԿ-ի, «Հոբրոյի» և վրացական «Տորպեդո Քութայիսիի» հետ։
08 Փետրվար, 2026 16:52
454