Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը՝ moj.gov.am: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: 

 

Նոր կայքը մշակվել և գործարկվել է՝ համապատասխանեցվելով «Հենակետ» ՀՀ պետական ծառայությունների պաշտոնական դիզայն համակարգին, ապահովելով ժամանակակից, միասնական և օգտատերերին հարմար միջավայր։

 

Կայքի գործարկումը հնարավոր է դարձել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ։

293