Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործերում հայտնված ավելի քան 300 հայտնի անձանց անունների ցանկ։
Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով Կոնգրեսի անդամներին ուղղված նրա նամակին։
Նամակում ներառված է ավելի քան 300 բարձրաստիճան անձանց անունների ցանկ, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը, Բարաք և Միշել Օբամաները, արքայազն Հարրին, Բիլ Գեյթսը, Վուդի Ալենը, Կուրտ Քոբեյնը, Մարկ Ցուկերբերգը, Ջորջ Սորոսը, Բեյոնսեն, Թոնի Բլերը, Շերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Քլունին, Ջորջ Բուշը, Եղիսաբեթ II-ը, Ռոբերտ դե Նիրոն, արքայադուստր Դիանան և Բրյուս Սփրինգսթինը։
Նշված անուններից մի քանիսը «անմիջական լայնածավալ էլեկտրոնային կապ ունեին Էփշտեյնի կամ Գիսլեն Մաքսվելի հետ», մինչդեռ մյուսները հիշատակվել են «փաստաթղթի այն մասում (ներառյալ մամուլի հաղորդագրություններում), որը, ըստ էության, կապ չունի Էփշտեյնի և Մաքսվելի գործերի հետ»,- ասվում է նամակում։


