Թայվանում պաշտոնյան փսխել է ուղիղ եթերում, կեղտոտելով երկրի նախագահի հագուստը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թայվանում Լուսնային Նոր տարվա տոնակատարությունը, որին մասնակցել է նաև նախագահ Լայ Չինգ-տեն, ժամանակավորապես դադարեցվել է տաճարի առաջնորդի հետ կապված միջադեպի պատճառով։ Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա փսխել է,- հաղորդում է Daily Mail-ը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տարեց տղամարդու ինքնազգացողությունը վատանում և նա փսխելով հեռանում է ամբիոնի մոտից, կեղտոտելով շուրջը, այդ թվում նաև նախագահի հագուստը։
Դեպքից հետո Լինը մի կողմ է քաշվել և հենվել սեղանին, իսկ անձնակազմն ու օգնականները արագ օգնություն են ցուցաբերել։ Միջոցառումը ժամանակավորապես դադարեցվել է։
20 Փետրվար, 2026 13:25
507