Հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.6%
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2026 թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
- շինարարություն՝ 18.7%,
- արդյունաբերություն՝ 10.6%,
- ծառայություններ՝ 7.4%,
- առևտրի շրջանառություն՝ 0.7%։
2025 թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով. արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.8%:
25 Փետրվար, 2026 14:29
226
Մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.6%
27 Ապրիլ, 2026 15:34
Հայաստանում ՏԱՑ-ը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1 տոկոսով
27 Ապրիլ, 2026 14:08
Անցած տարվա ծնունդի նվերն է հեռուստացույցը, որը չէի կարողացել տալ. Գոհար Ղումաշյան. տեսանյութ
21 Ապրիլ, 2026 21:30