Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Meta Platforms-ին պատկանող Facebook սոցիալական ցանցը ունեցել է ժամանակավոր խափանում ԱՄՆ-ում։ Ըստ Reuters-ի՝ երեքշաբթի օրը հազարավոր օգտատերեր ԱՄՆ-ում խնդիրներ են ունեցել Facebook օգտագործելիս։ Խափանման պիկին գրանցվել է ավելի քան 11,000 բողոք։ Ավելի ուշ խնդիրների մասին հաղորդումները նվազել են մինչև 1,200։ Տվյալները տրամադրել է Downdetector կայքը, որը հետևում է խափանումներին՝ օգտատերերի հաղորդումների հիման վրա։ Այսինքն Facebook-ում առկա է ժամանակավոր մասնակի տեխնիկական խափանում, որը մեծամասամբ արդեն վերականգնվել է։

Ըստ մեդիափորձագետ Արթուր Պապյանի՝ այդ խափանումները կապված են Օմանի ԱՄՆ սերվերներին հասցված իրանական հարվածների հետ՝ ինչի հետևանքով տարածաշրջանում մի քանի քեշեր խափանվել են։ Սակայն հայկական տիրույթում դրանք չեն զգացվել։

403