Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լուսանկարը՝ արխիվային։

Չորեքշաբթի՝ մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 12:00-ին, Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Ստրասբուրգի լիագումար նիստերի դահլիճում, տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի ֆեյսբուքյան էջից։

«Փաշինյանի ուղերձը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որը, ակնկալվում է, կուրվագծի երկրի արագ զարգացող հարաբերությունների հետագա ընթացքը ԵՄ-ի հետ և խաղաղության գործընթացը հարևան Ադրբեջանի հետ։ ՀՀ կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանը և ԵՄ-ին ապագայում հնարավոր անդամակցության հայտ ներկայացնելուն»,- ասված է ԵԽ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Եվրամիությունն այժմ վիզաների ազատականացման երկխոսություն է վարում Հայաստանի հետ, և մայիսի 5-ին նախատեսված է ԵՄ-ՀՀ գագաթնաժողով։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ սա  Փաշինյանի երկրորդ ելույթն է Եվրախորհրդարանում՝ նախորդ՝ 2023 թվականի այցից հետո։

 

792