Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում մարտի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չինարի գյուղի 35-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։

 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվեցին։

 

Նախաձեռվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ առանձնատանը հայտնաբերվել և առգրավվել է մարտական հրացան, ատրճանակ, նռնակներ, սվին դանակ, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։

263