Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
12 Մարտ, 2026 13:52
245