Մենք ավելի լավ խաղացինք, քան ցույց է տալիս լուսատախտակի հաշիվը․ Գվարդիոլա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած 0-3 հաշվով պարտությունը։
««Ռեալն» ուներ հնարավորություններ և որակ։ Սա ֆուտբոլ է, և այսպես ստացվեց։ Ինձ թվում է, որ մենք ավելի լավ խաղացինք, քան ցույց է տալիս լուսատախտակի հաշիվը։ Այժմ վերականգնվելու ժամանակն է, որից հետո մենք կմեկնենք «Վեսթ Հեմի» հետ ԱՊԼ-ի բարդ հանդիպմանը։ Քամբե՞քի շանսերը։ Ֆուտբոլում երբեք չես կարող վստահ լինել։ Մենք կփորձենք»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է TNT Sports-ը։
«Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա Անգլիայում՝ մարտի 17-ին։
12 Մարտ, 2026 14:21
413
Հրդեհ է բռնկվել Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում․ ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ
13 Փետրվար, 2026 22:36
«Ռեալը» ռեկորդային առաջարկ է նախապատրաստում «Մանչեսթեր Սիթիի» աստղի համար
08 Փետրվար, 2026 10:53
«Մանչեսթեր Սիթին» ու «Նյուքասլը» Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչում են
18 Դեկտեմբեր, 2025 17:14