Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատալանտային»։
Լարված պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Միլանում կայացած խաղում դաշտի տերերին առաջ մղեց Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, սակայն հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը․ աչքի ընկավ Նիկոլա Կրստովիչը։
«Ներաձուրիների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի մեկնարկին։
Այս խաղից հետո «Ինտերը» վաստակած 68 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ատալանտան» իր ակտիվում ունի 47 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում միլանյան ակումբն արտագնա խաղում ուժերը կչափի «Ֆիորենտինայի» հետ, իսկ «Ատալանտան» կհյուրընկալի «Վերոնային»։ Երկու հանդիպումներն էլ նախատեսված են մարտի 22-ին։