Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնել էինք՝ այսօր կեսգիշերն անց  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան տղա երեխա։

Araratnews-ի տեղեկություններով՝ երեխան՝ Ալեքսան Մ.-ն, ծեծի է ենթարկվել իր խորթ մոր կողմից և դա պարբերական բնույթ է կրել։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեզ փոխանցեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

383