Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի փողոցներից մեկում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, մարտի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արմենակ Արմենակյան փողոցում: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների հետադարձը կարգելվի:
19 Մարտ, 2026 10:11
298