Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեղական ոսկեղենը կարող է էժանանալ. Ֆինանսների նախարարությունը առաջարկում է վերանայել հարկային համակարգը։

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոխել ոսկերչական իրերի ԱԱՀ կանոնները՝ ոլորտի հարկային բեռը նվազեցնելու և տեղական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու համար։ Ներկայումս ոսկերչական իրերը հարկվում են իրենց ամբողջական արժեքով, ներառյալ ոսկին և քարերը, ինչը դրանք դարձնում է ավելի թանկ և պակաս մրցունակ։

Նոր մեխանիզմը ենթադրում է, որ ԱԱՀ-ն կգանձվի միայն ավելացված արժեքից՝ վաճառքի գնի և հումքի արժեքի (արտադրողների համար) կամ գնման գնի (վաճառողների համար) միջև եղած տարբերության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա «շատ լավ նախագիծ է ոսկերիչների համար», որը կմեծացնի վաճառքը և եկամուտները։ Նա ընդգծել է որոշումը հնարավորինս շուտ կայացնելու կարևորությունը՝ զբոսաշրջային սեզոնի մեկնարկի ֆոնին։

662