Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ընդդիմության մեծ մասը ռազմատենչ դիրքորոշում ունի, և դա կարող է բերել պատերազմի, եթե նրանք հաղթեն հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Նա իր խոսքում մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությունը, ըստ որի, որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են նոր պատերազմի, և ընտրություններում նրանց հաղթանակը պատերազմն անխուսափելի կդարձնի։

Լրագրողի հարցին՝ արդյոք պաշտպանության նախարարությունն ունի՞ որևէ փաստական տվյալ, որը կհիմնավորի վարչապետի այն հայտարարությունը, թե ընդդիմության հնարավոր հաղթանակը կարող է հանգեցնել պատերազմի, Պապիկյանը նշեց, որ խնդիրը վերաբերում է ընդդիմության հնչեցրած դիրքորոշումներին։

«Հստակ չէ՞։ Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Լրագրողի ճշտող հարցին՝ ո՞ր քաղաքական ուժերն են խոսում Ղարաբաղյան շարժման շարունակման մասին, Պապիկյանը նշեց, որ գրեթե բոլորը։

«Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի»,- եզրափակեց նա։

 

336