Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 24-ին՝ ժամը 11։28-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մուղնի թաղամասի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Փարպի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։50-ին, մարվել՝ 11։55-ին։ Այրվել է ավտոմեքենան։
24 Մարտ, 2026 14:23
179