Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում Արմավիրի և Արարատի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
Արմավիրի մարզի Ապագա բնակավայրում երկու քաղաքացի, իսկ Լուսագյուղում՝ մեկ անձ ոռոգման նպատակով շահագործել են ապօրինի խորքային 3 հոր։
Արարատի մարզի Նորամարգ բնակավայրում «Ռիվեռ Լանդ» ՍՊԸ-ն ու ևս մեկ անձ, Արևաբույրում՝ մեկ, Նիզամիում՝ մեկ քաղաքացի, նույն նպատակով ապօրինի խորքային 4 հորից՝ առանց համապատասխան թույլտվությունների կատարել են ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Արմավիրի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր 7 ապօրինի հորի շահագործումը կասեցվել է։
25 Մարտ, 2026 12:38
278
Ոստիկաններն Արմավիրում բացահայտել են ապօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ. տեսանյութ
26 Փետրվար, 2025 23:51
Քոչարյանը 1000-ով ավելացնում է զոհերի թիվը, էդ հազար երեխեքին հոր տնի՞ց է բերել․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
06 Ապրիլ, 2026 14:27
ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում
12 Փետրվար, 2026 16:43
Ձին ընկել էր դիտահորը. օգնության են հասել փրկարարները
16 Նոյեմբեր, 2024 15:28