Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝   մարտի 24-ին Սամվել Կարապետյանի աջակիցները քարոզարշավ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, որի ժամանակ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների՝ երկու անձ է ձերբակալվել, որից մեկը Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուն է:

«Երկու անձ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված»:

ՆԳՆ-ից այլ մանրամասներ չէին հաղորդել:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

2 անձ ձերբակալվել է:

1024