Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է երեկ ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպին։
«Իմ կարծիքն այն է, որ դա կազմակերպված էր։ Ես գիտեմ, թե ում կողմից էր կազմակերպված, և վստահ եմ, որ որքան մոտենանք ընտրություններին, նման դեպքերը այնքան շատ են լինելու։ Գիտեմ նաև, թե որտեղից է դա ուղղորդված»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ 2 կամ 3 սուբյեկտ կա, որ կարող է դրա պատասխանը տալ. «Առաջինը իրավապահ մարմիններն են։ Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, իրենք կգործեն։ Եթե գտնեն, որ մյուս կողմի մարդկանց գործողություններում ինչ-որ բան կա՝ կարձագանքենք»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ 2-րդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է և 3-րդ սուբյեկտը իր կուսակցությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում