Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Օպել»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի մոտ, բախվել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Արարատ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշել են, որ շտապօգնությունը կանչով բուժառուի տուն մեկնելիս է եղել։
30 Մարտ, 2026 13:31
618
Սյունիքում բախվել է երկու «Mercedes Sprinter». կա զոհ
21 Մայիս, 2026 10:28
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Ավտովթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ. կան տուժածներ
09 Հոկտեմբեր, 2026 13:11
Շիրակի մարզում «Նիսսան»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. արձանագրվել է վարորդի մահը
08 Հոկտեմբեր, 2026 17:06