SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արմավիրի մարզում կասկածելի հանգամանքներում 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաների հրդեհման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 06:00-ին ոստիկանության Վաղարաշապի բաժին ահագանզ է ստացվել, որ Հայկաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաների ապակիները կոտրել են, որից հետո հրկիզել են ավտոմեքենաները: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մնացականյանի և հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սահակյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ ժամը 05:00-ի սահմաններում անհայտ անձը, դեռևս չպարզված հանգամանքներում, հրկիզել է 36-ամյա Սոս Հակոբյանի տան դիմաց կայանված, նրան պատկանող Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաները: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ավտոմեքենան հրկիզողին հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է նաև վնասի չափը: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

3485