Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է. դեսպան Վասիլիս Մարագոս
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը տեսաուղերձ է հղել Սուրբ Զատկի կապակցությամբ։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Սիրելի՛ հայ ժողովուրդ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը:
Սուրբ Զատիկը խորհրդանշում է հարություն, լույս, կյանքի հաղթանակ և գարնանային զարթոնք:
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է:
ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարությանը, նրա դիմակայունությանն ու հզորացմանը: Շնորհավոր Սուրբ Զատիկ»,- ասված է ուղերձում:
05 Ապրիլ, 2026 10:45
585