Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 2026 թվականի ապրիլի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը): 

Տեղեկությունն Araratnews-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից․ հիշեցնենք՝ ՆԳ նախարարությունից փոխանցել էին, որ նշված դեպքով երեք անձ ձերբակալվել է:

344