ԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2026 թվականի առաջին եռամսյակում Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ հայտնում է.
«Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 2207 զանգ։
Զանգերի պատկերն, ըստ ոլորտների՝
- Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 767,
- Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 58,
- Դեղերի շրջանառության վերահսկողություն` 19,
- Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 31,
- Տեղեկատվություն՝ 752,
- ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 580։
07 Ապրիլ, 2026 11:19
483