Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հերթական ուժը պատճենում է մեր` արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները: Այս անգամ էլ տաքսու վարորդների աշխատանքային ստաժի վերաբերյալ են նույնը բանը անում:

Վերջին մի քանի ամիսներին տաքսու վարորդների հետ հանդիպումների ժամանակ մենք արդեն իսկ նրանց հայտնել ենք, որ նրանց կենսաթոշակի հարցը լուծելու ենք հետևյալ կերպ.

- Մինչև 1974թ. ծնվածների համար ստաժ հաշվարկել այն բոլոր ամիսները, որոնց ընթացքում նրանց վճարած տուրքը կգերազանցի նվազագույն աշխատավարձից վճարվող եկամտային հարկը:

- 1974թ. հետո ծնվածներին հնարավորություն տալ կամավոր միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, որին կմասնակցի նաև պետությունը:

Օրենսդրական նախաձեռնությունները հենց հիմա գտնվում են մշակման մեջ»:

260