Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։ Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

2026 թվականի մարտին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝

17,87գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ,

129,5 մլ թմրամիջոցի նմանվող հեղուկ,

124 բջջային հեռախոս,

176 բջջային հեռախոսի պարագա,

8 wi-fi սարք,

44 կտրող-ծակող առարկա,

86,5 լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից:

248