Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փրկարարները մոտ 40 րոպե հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են վարորդին, որը արգելափակվել էր, դուրս բերել ավտոմեքենայից։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ZIL»-ի և հիվանդանոց տեղափոխված՝ «Ford Transit»-ի վարորդի ինքնությունը։

 «Ford»-ը բարձված է եղել լվացքի համար նախատեսված պարագաներով, այդ թվում՝ ժավելի սպիրտով, որի մի մասը բախման հետևանքով թափվել է։

210