Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բրիֆինգի ընթացքում խոսելով իր գործունեության մասին, նշել է, որ շատ է բանվորություն արել և իր աշխատանքային ուղին սկսել է հենց դրանից։

«Ես երբեք որևէ աշխատող մարդու նկատմամբ չեմ կարող անհարգալից վերաբերմունք դրսևորել։ «Ֆայլաբազար» չկա՞ Երևանում, «ֆայլաբազար»... այսինքն, դա վիրավորական բա՞ռ է։ Ես հեգնանքով չեմ ասում «ֆայլաբազար», հազար ներողություն, հեգնանքը դուք մի՛ հասցեագրեք մարդկանց»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ երբ փողոցում քայլելիս կոմունալ ոլորտի աշխատողի է հանդիպում, ձեռքով բարևում է նրան։

«Եթե դեմ չեն լինում, կրծքանշան եմ նվիրում, որպիսությունն եմ հարցնում։ Ես տասնյակ անգամներ եմ կառավարության նիստերում հայտարարել՝ չկա որևէ աշխատանք, որ արժանի չլինի հարգանքի»,- շեշտել է նա։

458