Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 18-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» և «Zil» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Hyundai»  մակնիշի ավտոմեքենան շրջվել է․ վերջինիս վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։

Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել թունելից։

342