Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 18-ին առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայթյուն է տեղի ունեցել և, հավանաբար, կուտակված գազերի պատճառով։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն են աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանը և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։ Այս պահին ոստիկաններն ու պարեկներն սպասում են, մինչև կժամանի քննչական խումբը, ինչպես նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։