Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Պակիստանից բացի ոչ մի այլ երկիր ներկայումս չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացին։

«Ներկայումս Պակիստանը Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական գործընթացում միակ պաշտոնական միջնորդն է։ Թեև այլ երկրներ նույնպես կապի մեջ են և խորհրդակցություններ են անցկացնում, միջնորդության արդյունավետությունը կախված է կողմերի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից», — ասել է նա ճեպազրույցի ընթացքում։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ 

184