ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման բաժինների ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության գնացած քաղաքացուն։ Այս մասին հայտնում է ՔԿԾ-ն։
Արդյունքում՝ քաղաքացու բաճկոնի ներսի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1 գրամ քաշով բուսական զանգված։
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
21 Ապրիլ, 2026 10:27
167