ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն եւ կիսաեզրափակիչում է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը քառորդ եզրափակիչում գերլարված գոտեմարտում 1։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուռուլաևին ու նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։
Գասպար Տերտերյանի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Գանեմը։
60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը 1 րոպեում 8։0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Սուներ Կոնունովին եւ նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Սուրեն Աղաջանյանը եզրափակիչի ուղեգրի համար կգոտեմարտի ադրբեջանցի Նիհատ Մամադլիի հետ։
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում 0։5 հաշվով պարտվեց թուրք Մուրատ Ֆիրատին։
21 Ապրիլ, 2026 17:24
671
Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
29 Օգոստոս, 2026 17:31
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
29 Օգոստոս, 2026 14:24
Հրաչյա Գասպարյանը իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել մշակութային կյանքում. Փաշինյան
28 Օգոստոս, 2026 14:28