Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը գրում է.

«Մենք երկար ժամանակ լռել ենք այն հարցերի շուրջ, որոնք իրականում որոշում են մեր հասարակության ապագան։

Ապրիլի 18-ին Մատենադարանում նախաձեռնել էի հանդիպում՝ այդ լռությունը կոտրելու համար։

Ոչ թե հերթական «կլոր սեղան», այլ բաց ու անկեղծ խոսակցություն՝ «Հայաստանի հասարակության արդի մարտահրավերները» թեմայով․

հղիության արհեստական ընդհատման խնդիրը (abortion) 

կախվածությունների աճող վտանգը (addictions) 

ավանդական ընտանիքի ապագան (traditional family)

ներգաղթի նոր իրականությունը (immigration)

Քննարկումը երբեմն սուր էր։ Եվ դա նորմալ է։ Քանի որ հենց այդպիսի խոսակցություններն են ձևավորում իրական ընկալում։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկան ոչ թե պարզապես լսելու, այլ՝ մտածելու և խոսելու։

Սա սկիզբն է։ Մենք շարունակելու ենք ձևավորել հարթակներ, որտեղ հասարակությունը կարող է անկեղծորեն խոսել իր ամենակարևոր հարցերի մասին»։

548