Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը հրաժարական է տվել ռազմական նախարար Փիթ Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով։ Այս մասին ապրիլի 22-ին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Հեգսեթի կարծիքով՝ Ֆելանը չափազանց շատ է գերազանցել հրամանատարական շղթան՝ ուղիղ կապ հաստատելով Թրամփի հետ»,- նշել է հրատարակությունը։

Հարթակի աղբյուրներից մեկի համաձայն՝ Ֆելանը և Հեգսեթը «լեզու չեն գտել»։ Ավելին, հոդվածում պարզաբանվել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի հրաժարականը շատերին անակնկալի է բերել։

176