Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները` Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանն ավարտեցին ելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա 17-րդն է:
Աննա Ամրոյանը պոկում վարժությունում անհաջող հանդես եկավ` ոչ մի հաջող մոտեցում չունենալով: Հրումում նա բարձրացրեց 125 կգ, 133 կգ, 136 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր` սահմանելով ԵԱ-ի հրում վարժության նոր ռեկորդ: Ամրոյանը երկամարտի արդյունք չունեցավ:
23 Ապրիլ, 2026 21:31
1107
Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ
03 Սեպտեմբեր, 2026 19:24
Հայաստանում 50 դպրոց կկառուցվի՝ սեյսմիկ անվտանգության բարձր չափանիշներով
03 Սեպտեմբեր, 2026 11:53
Նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
01 Սեպտեմբեր, 2026 14:05
Աննա Ամրոյանը հռչակվեց ծանրամարտի երիտասարդների Աշխարհի չեմպիոն
06 Մայիս, 2026 21:25
Ծանրամարտի ԱԱ․ այսօր ելույթ կունենա կանանց հավաքականի միակ ներկայացուցիչ Աննա Ամրոյանը
08 Հոկտեմբեր, 2025 10:03
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
18 Ապրիլ, 2025 22:28
Փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
07 Սեպտեմբեր, 2026 15:18
Ոսկերիչների փողոցը փակ կլինի
04 Սեպտեմբեր, 2026 17:16
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
20 Հուլիս, 2026 11:16
Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում
27 Օգոստոս, 2026 18:39
Ալեն Խաչատրյանը դարձավ պատանեկան Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր
27 Օգոստոս, 2026 14:52
Հարություն Ավետիսյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26 Օգոստոս, 2026 00:05